Իրադարձություններ Հայաստանում
«Պարտքը» վերադարձնելու երջանկությունը
Մեծարեցին սփյուռքահայ ուրոլոգ-պրոֆեսոր Կարո Դերձակյանին
Այսօր Հայաստանում ուրոլոգիան գտնվում է բարձր մակարդակի վա, Հայաստանում բժշկության այդ մարզում այնպիսի վիրահատություններ ենկատարվում, ինչպիսիք՝ Լոս Անջելեսում, Փարիզում կամ աշխարհի որեւէ այլ զարգացած երկրի ցանկացած քաղաքում՝ դրանում մեծ դերակատարում ունի ամերիկահայ պրոֆեսոր-ուրոլոգ Կարո Դերձակյանը, ում հայրենական ուրոլոգիական գործունեության 25-ամյակը նշվեց երեկ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
Այստեղ՝ համալսարանի գիտխորհրդի եւ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի՝ նրան նվիրված համատեղ նիստն սկսվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության եւ գնահատանքի գրի հրապարակմամբ, որում բարձր է գնահատված ականավոր բժշկի եւ մեծ բաերարի գիտաբժշկական գոծունեությունը։
Նրա ջանքերով Հայաստանում հիմնադրվել է Ուրոլոգիայի հայկական ընկերությունը, եւ հայաստանյան շատ մասնագետներ կարողացել են վերապատրաստվել Միացյալ Նահանգներում։ Մեծ է նաեւ նրա ներդրումը հայրենի երկրում հիվանդանոցները արդիական նոր սարքավորումներով վերազինելու առաքելության մեջ, որի շնորհիվ շատ բժշկական կենտրոններ, այդ թվում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Սուրբ Ներսես Մեծ» հիվանդանոցը, համալրվել են անհրաժեշտ թանկարժեք սարքերով։
Կարո Դերձակյանին ողջունեցին Երեւանի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, Ազատամարտիկների միության նախագահ Գրիշա Սարգսյանը, ՀՀ կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանը, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախկին աշխատող Արթուր Նավասարդյանը, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի Ուրոլոգիայի ասոցիացիայի նախագահ Արմեն Մուրադյանը։ Կարո Դերձակյանը հարյուրավոր մարդկանց կյանք է փրկել, ծանր ժամանակներում 14 տարի ֆինանսավորել Մուշեղ Իշխանի անունը կրող դպրոցի մանկավարժներին, 1987-ի գարնանը, գալով Հայաստան, պրոֆեսոր Իվան Աղաջանյանի հետ միայն առաջին ինն օրում 53 վիրահատություն կատարել, «սկսելով առավոտյան ժամը 8-ից մինչեւ ուշ երեկո»։
Ինչպես տեղեկացրեց վերջինս, նա ԱՄՆ-ից իր հետ բերել էր վիրահատության անհրաժեշտ բոլոր գործիքներն ու նյութերը։ «Միայն կես տոննա հեղուկ էր բերել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ տեսնելով Դերձակյանի մասնագիտական աշխատանքը, ինքն զգաց, որ նրա մոտ վիրահատության ասպարեզում ինքը «բոբիկ» է, եւ ահա թե ինչու է իրենից տարիքով երիտասարդ վիրաբույժին իր ուսուցիչը համարել։ «Նա արել է ամենաբարդ վիրահատությունները՝ երիկամի պատվաստումից սկսած»։
Կարո Դերձակյանին ներկաներն արժանացրին ամենատարբեր պարգեւների՝ գերատեսչական մեդալների, շքանշանների, թանկարժեք իրերի, որից հետո նա շնորհակալության խոսքով դիմեց ներկաներին։
«Այսօր ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, ոչ թե այն բանի համար, որ տարբեր նվերներ ստացա, այլ որ «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության կրթաթոշակով ուսում ստացած ապագա բժիշկս կարողացա վերադարձնել իմ «պարտքը» կարիքի մեջ հայտնված մարդկանց, հայրենիքին օգնելու տեսքով։ Լինելով Հայոց ցեղասպանության որբերի թոռ, մի ժամանակ երազում էի տեսնել հայրենիքը, երբ պատանի էի ծննդավայր Բեյրութում, եւ շատ տարիներ անց եկա հայրենիք, հանդիպեցի ճիշտ եւ պարտաճանաչ անձանց՝ Հայաստանի նախկին գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանի եւ ուրիշների, որոնց հետ շփումները վերածվեցին հաջող համագործակցության եւ բարեկամության»,-ասաց նա։
«Ուրախ եմ, որ Հայաստանի ուրոլոգիան այսօր վայելում է իմ ժողովրդի հարգանքը, եւ նրա արդյունքներն ինձ հպարտ են պահում։ Ես երջանիկ եմ, որ Իվան Աղաջանյանի նման եղբայր ունեմ, ով հաղթահարելով բազում փոփոխություններ ու բարդություններ, վստահ առաջ տարավ ճյուղի զարգացումը»։
07.10.2012 Հեղինակ. Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
19.06.2025
19.06.2025
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
07.05.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ